Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Այդպես էլ ապրում ենք՝ սուտ արժեքների և կեղծ սկզբունքայնության պայմաններում. Արսեն Ջուլֆալակյան

Այդպես էլ ապրում ենք՝ սուտ արժեքների և կեղծ սկզբունքայնության պայմաններում. Արսեն Ջուլֆալակյան
24.07.2022 | 09:48

Զուգադիպություն է, թե ինչ, չգիտեմ, բայց վերջին շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ ընկերն է ասում, որ արժեքների շատ բարձր նշաձող եմ սահմանել, ինչի արդյունքում հաճախ լինում է հիասթափություն ընկերներից, ծանոթներից, հանրությունից:


Ընդհանուր առմամբ, համաձայն եմ, բայց չգիտեմ ինչ անել. ինքս չեմ պատրաստվում հետ կանգնել այդ արժեքներից, քանզի վստահ եմ, որ դա է ճիշտը: Իսկ հակառակ դեպքում էլ անհնար են դառնում մարդկային խորը հարաբերությունները, քանզի անընդհատ տեսնում ես, թե ինչպես են մարդիկ հեշտությամբ փոխվում, հետ կանգնում իրենց խոսքերից, հայտարարություններից:


Մի օրինակ բերեմ, որին բոլորս ենք ականատես եղել. նոյեմբերի 10-ից հետո 40-ից ավելի բարձրաստիճան զինվորական պահանջեց երկրի գլխին անասելի աղետ բերած վարչապետի հրաժարականը. մի քանի օր անց նրանց մեծ մասը հոտնկայս դիմավորեց նույն պատուհասին...


Դե արի ու այդքանից հետո հարգիր այդ բարձրաստիճան զինվորականներին:
Սա ընդամենը մեկ հայտնի դրվագ է կոնկրետ ոլորտից: Իրականում նման օրինակներն ամենուր են:


Այդպես էլ ապրում ենք՝ սուտ արժեքների և կեղծ սկզբունքայնության պայմաններում, և ուզում ենք, որ բան փոխվի: Մնում է ուղղակի ոչ մեկի խոսքերին լուրջ չվերաբերվել:

Դիտվել է՝ 13651

Մեկնաբանություններ